Գրեթե 1 ամիս առաջ հայկական համացանցում ամենաշատ տարածվող և քննարկվող հարսանիքը Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքն էր: Երիտասարդ զույգն ամեն բան արել էր`իրենց կարևոր օրն հիշարժան դարձնելու և վայելելու համար:
Արդեն երեկ`նորաստեղծ ընտանիքն ինքն էր հարսանիքի քավորի և քավորկնոջ դերում: Երեկոյին ներկա էր նաև Քրիստինայի մայրն, ով հերթական անգամ շլացլել է իր գեղեցիկ տեսքով:
Հիշեցնենք, որ Գևորգի և Քրիստինայի ամուսնության օրը Քրիստինայի մայրիկը`Նելլին, շքեղ անակնկալով էր հանդես եկել`զույգին նվիրելով բնակարան:
Նշենք, որ Գևորգը StarNews-ին է վստահել իր հարսանիքի արդեն իսկ պրոֆեսիոնալ լուսանկարները, որոնք ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք նաև, որ կայքերը գրում էին այն մասին, որ նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը` դերասան Նորայր Եղյանը:
Սակայն ոչ ոք չէր խոսում գեղեցկուհի հարսնաքրոջ մասին: StarNews-ի հետ զրույցում նորափեսան ասաց, որ Քրիստի հարսնաքույրը հարսնացուի քույրիկն է:
Նշենք, որ զույգը առավոտից արդեն հասցրել էր հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։
Ավելի ուշ զույգը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել, ինչպես նաև փոխանակվել ամուսնական մատանիներով:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։
Հավելենք, որ ստորև տեսանյութում Քրիստինան ու մայրիկը հուզվում են միմյանց տեսնելով