«Մի քանի օր հիվանդ էր». Եվա Բաղդասարյանը հայտնել է որդու վատառողջ լինելու մասին

Դերասանուհի Էվա Բաղդասարյանը, ով վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է իր կյանքի նորություններով, հերթական «հարց ու պատասխանի» միջոցով շփվել է հետևորդների հետ։ Երկրպագուներին հատկապես հետաքրքրել է դերասանուհու ընտանիքի փոքրիկը։
Հետևորդներից մեկի այն դիտարկմանը, թե շատ են սիրում փոքրիկին և խնդրում են ավելի հաճախ «սթորիներ» հրապարակել նրա մասնակցությամբ, Էվան անկեղծ պատասխան է տվել։ Դերասանուհին խոստովանել է, որ վերջին օրերին բացակայության պատճառն առողջական խնդիրներն են եղել։
«Տրամադրություն չուներ քանի օր ա, հիվանդ էր։ Բայց արդեն լավ ա»,- գրել է դերասանուհին՝ կից հրապարակելով փոքրիկի լուսանկարը։

















