Տարբեր հեռուստանախագծերից հայտնի Լևոն Սարգսյանի համար վերջին ամիսները լավ իրադարձություններով լի են։
Նախորդ տարի ամռանը Լևոնը ընտանիք կազմեց։
StarNews.am-ը Ձեզ ներկայացրել էր դերասանի և նրա սիրելիի հարսանիքից բացառիկ կադրեր։
Արդեն այսօր զույգը նոր ֆոտոշարք է հրապարակել ու կիսվել ուրախալի լուրով՝ նրանք սպասում են իրենց առաջնեկին։
«2025-ը հրաշքով լի տարի ա շուտով երեքOFF»,- կնոջ հետ հրապարակած լուսանկարներներին կից գրել էր Լևոնը։
Հիշեցնենք, որ դերասանը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել գարնանը՝ «Բոլոլա» սիթքոմի նկարահանումների ժամանակ։
StarNews-ը շնորհավորում է զույգին: