«29 տարի է ձեր Տաթևն եմ…»․ սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի ծննդյան օրն է։
Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է մանկության և ներկայիս լուսանկարների շարքը՝ կիսվելով նաև ջերմ գրառմամբ։
«Այսօր դառնում եմ 29 տարեկան։
29 տարի է ձեր Տաթևն եմ և ամբողջ կյանքս ձերն էլ մնալու եմ։ Իմ ունեցած ամենաթանկ նվեր՝ իմ հայ ժողովուրդը»։
Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների՝ երկրպագուների ու գործընկերների կողմից։
StarNews-ը միանում է շնորհավորանքներին՝ Տաթև Ասատրյանին մաղթելով ստեղծագործական նոր հաջողություններ։


















