Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE.Արփի Գաբրիելյանը խոսել է մրցանակաբաշխության հրավիրված չլինելու և դրա պատճառի մասին

  • Dec 12, 2024

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ էին մեկնել մի շարք արտիստներ: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ, որոնք չէին զիջում մեկը մյուսին…
Սակայն, երկրպագուների աչքից չէր վրիպել, որ մի քանի հայ երգիչ-երգչուհիներ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, հրավիրված չեն եղել այս մրցանակաբաշխությանը: Նրանցից են, օրինակ` երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, Արփի Գաբրիելյանը, Լիլուն, Միհրան Ծառուկյանը, Լենա Ղազարյանը և ուրիշներ:

StarNews.am-ը կապ հաստատեց Արփի Գաբրիելյանի հետ: Մեզ հետ զրույցում Արփին նշեց, որ իր ԱՄՆ մեկնելը մրցանակաբաշխության հետ կապ չունի:

Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ գտնվելով ԱՄՆ-ում չի մասնակցել Dolby թատրոնում, տեղի ունեցած հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը, Արփին նշեց.

«Ես ԱՄՆ ում եմ ինձ համար շատ կարևոր՝ «Բախտի Տերը » ֆիլմի ցուցադրությանը ներկա լինելու համար, Ամանորին այստեղ ելույթ ունենալու համար և ոչ թե մրցանակաբաշխությանը մասնակցելու համար»:

Այն նկատառմանը, որ Արփին ու ամուսինը՝ Միհրան Ծառուկյանը, ոչ պակաս ակտիվ են եղել, ու հետևաբար չհրավիրվելը ասեկոսեների առիթ է հանդիսացել,  որ կա կոնֆլիկտ համերգի կազմակերպիչների և իրենց միջև, երգչուհին չցանկացավ պատասխանել:

Որքանով է անսպասելի նման վերաբերմունքը զույգի հանդեպ, այնուամենայնիվ, սա այն էր, ինչ երգչուհին ցանկացավ պատմել:

Մեկնաբանություն

Որոնում