Ձեր գովազդն այստեղ

Անչափ համովիկ… Լենա Ղազարյանի դստեր ֆոտոշարքը` «Զատիկի» առթիվ

  • Mar 29, 2024

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն կնշվի մարտի 31-ին։

«Զատկի» տոնի առթիվ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանը դստեր համար հատուկ ֆոտոշարք է իրականացրել: Հերթական կադրերում երևում է`որքան է  մեծացել ու էլ ավելի գեղեցկացել երգչուհու դուստրը:

Նշենք, որ Լենա Ղազարյանը բավականին ակտիվ է ինստագրամյան իր էջում։

Նա հաճախ է ընտանեկան հրապարակումներ անում՝ դստեր և ամուսնու մասնակցությամբ, հետևորդների հետ կիսվում է իր առօրյայի մանրամասներով։

Վերջերս էլ երգչուհին հրապարակում էր արել`նշելով, որ իր համար բարդ շրջան է, քանի որ ձայնալարերն է բուժում:

Լենայի կողքին ինչպես միշտ փոքրիկ Նելլին էր, ով հետևում էր մայրիկի գործողություններին:

Նշենք, որ ամերիկաբնակ երգչուհին մայրանալուց հետո ավելի է գեղեցկացել:

Մեկնաբանություն

Որոնում