Ձեր գովազդն այստեղ

Շատ լուրջ վեճեր ենք ունեցել, ամուսինս պայմաններ դրեց իմ առաջ. Մերիի բացառիկ խոստովանությունը` ամուսնու հետ ունեցած բարդ փուլերի մասին

  • Oct 07, 2023

«Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Մերի Մակարյանը, ով հաղորդման ընթացքում խոսել էր անձնական կյանքի, ամուսնու և ընտանիքի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Մերիի հայրը ժամանակին լքել է ընտանիքը և նրա մայրը միայնակ է մեծացրել դերասանուհուն և երկու եղբայրներին։ Թեմային անդրադառնալով՝ Մերին ասել էր.

«Ոչինչ չկար, որ մայրս արգելեր և ասեր մի շփվեք, այս թեման շատ խորը թեմա է ինձ համար ու ես ուզում եմ հպանցիկ անցնել իր վրայով։ Առանձնապես ասելու բան էլ չունեմ, բայց հիմա ես ծնող եմ և հիմա, երկու երեխա ունենալուց հետո հասկանում եմ, որ մեր մամաները հերոսներ են, մամաներ, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, ես իմ ամուսնուն ընտրել եմ՝ իմանալով, որ նա լավ հայր կլինի և ես չեմ սխալվել, ես իմ ամուսնուն ընտրել եմ՝ իմ տրավմայից ելնելով»։

Խոսելով իր և ամուսնու՝ Վարդանի ծանոթության պատմության մասին, Մերին ասել էր.

«Ինքը ինձ հեռուստատեսությամբ տեսել և համակրել էր երևի, իհարկե ընդհարումներ և վեճեր եղել են, բայց ինքը շատ համառ էր, դաշտում մարդկանցից ինքը ամենահամառն էր և ես այդ համառությունը սիրեցի ու գնահատեցի։ Նա պայմաններ դրեց իմ առաջ, ասաց, որ չպետք է նկարահանվեմ ու ես միանգամից համաձայնեցի։ Նա շատ բարդ տղամարդ է, ես սկզբից չէի հասկացել, բայց ինձ գրավեց այն, որ ինքը շատ խելացի էր։ Ամուսնությունից հետո, ես սովորել եմ լռել, սովորել եմ համակերպվել»։

Մերին նաև ասել էր, որ համատեղ կյանքի սկզբում լուրջ վեճեր են ունեցել՝ որպես հիմնական պատճառ նշելով կարոտը՝ ընտանիքի և հայրենիքի հանդեպ։

Մեկնաբանություն

Որոնում