StarNews-ը հայտնել է, որ այսօր հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունենում սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Մեր աչքից չի վրիպել այն, որ Արամ Ասատրյանի երգի ներքո ներս են բերվել թվով 10 զամբյուղներ, որոնք լի են եղել բրենդային ոսկեղենով, պայուսակով, կոշիկով, օծանելիքով և այլ նվերներով, որոնք բացառապես եղել են բրենդային:
Երեկոյին բնականաբար ներկա է Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Մեր աչքից չի վրիպել նաև այն, թե որքան գեղեցիկ և էլեգանտ տեսքով է Արտաշի կինը`Աննան, ներկայացրել կրտսեր Արամի նշանադրությանը:

Նշենք, որ կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրվել է Աննա անունով աղջկա հետ:
Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են: