Տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն էր:
Շողերինան նշում է իր 50 ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպել Դվին ռեստորանային համալիրում: Տասնյակ հյուրեր, շքեղ ձևավորում, հատուկ ընտրված դրես կոդ ու հայտնի երգիչներ։
Խնջույքին իրենց կատարումներով մասնակցել են Արկադի Դումիկյանն ու Արմենչիկը, Սարոն, Արման Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը և այլք։
Դե իսկ միջոցառման հաղորդավարներն էին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը։