Պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը` Մենչը, երկար ժամանակ է` ԱՄՆ–ում է։ Նրա հետ տարիներ առաջ ԱՄՆ են մեկնել մայրը, կինը՝ Քրիստինան և 3 երեխաները՝ Էլինան, Մարիան և Աշոտը։
Էլինան բավական ակտիվ է համացանցում:
Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է:
Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում: Բացի այդ Էլինան ինտենսիվ զբաղվում Է իր կազմվածքով, ժամանակ առ ժամանակ քաշ կորցնում և կիսվում այս ամենով:
Այս օրերին Էլինան գտնվում է հարսանիքի նախապատրաստական փուլում: Այսօր նա գնացել է զգեստ ընտրելու: Ինչպես ինքն է խոստովանում` և´ ուրախալի, և´ սթրեսային փուլ է:
Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Էլինան իր ինստագրամյան էջում ցույց էր տվել իր ձեռքի մատանին, որն ինչպես ինքն էր նշում` արժե 1.000.000 դոլար: