Վաղ առավոտյան հայտնել էինք, որ հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ամբողջ համացանցը ողողված է դերասանուհու մասին հուշերով ու գրառումներով։
Երգիչ Արման Հովհաննիսյանը ևս արձագանքել է լուրին`խոսելով իր ափսոսանքի մասին:
«Եվս մեկ սրտի հարևան գնաց դեպի հավերժություն: Լույսի մեջ մնաս, լուսավոր Լալա»,- գրել է նա:
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00`Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 24-ին, ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։