«3-րդ Ջեկփոթ բռնեց». Վաչե Ամարյանն ու կինը`Կազինոյում

  • Apr 09, 2024

Վաչե Ամարյանն այն երգիչներից է, ով միանգամից կարողացավ արժանանալ երկրպագուների սիրուն՝ դառնալով ամենապահանջված արտիստներից մեկը։ Վաչեի և հատկապես նրա անձնական կյանքի նկատմամբ հետաքրքրությունն առավել շատ մեծացավ, երբ Վաչեն սկսեց հանդես գալ նաև որպես դերասան։

Նա պարբերաբար հրապարակումներ է անում ինստագրամյան  էջում:

Օրերս հայտնել էինք, որ երգչի վերջին հրապարակումն այն մասին էր, որ իր համար 1 երազանքը կատարվել է, քանի որ կինն ու դուստրը ԱՄՆ-ում են`իր կողքին: Այսպիսով`ընտանիքն այլևս միասին է. նրանց չի բաժանում օվկիանոսը:

Երգիչը նաև ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել:

Ավելի ուշ երգիչը դստեր հետ հրապարակում էր արել`խոստովանելով, որ դուստրը 2 օր է միայն հայրիկի հետ է քնում:

Երգիչը նաև գրել է.

«Աշխարհ սպասի, կարոտից գժվել եմ»:

Արդեն այսօր Վաչեն կնոջ հետ Կազինո է գնացել, որտեղ կարծես նրա կնոջ բախտը բերում է և նա գումար է շահում:

«Սենց որ գնա ծախսերս կքչանա»,- գրել է երգիչը:

Մեկնաբանություն

Որոնում