Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է Ռոմել Սարգսյանի հնարավոր բաժանումը: Դերասանուհին և իր ամուսինը պարզապես չոն ցանկանում պատասխանել իրենց բաժանության մասին լուրերին: Ռոմելան առհասարակ լռում է, իսկ ամուսինը նշում, որ չի ցանկանում իր անձնականը քննարկվի համացանցում:
Չնայած այս ամենին`դերասանուհին բավականին ակտիվ է ինստագրամում: Այս անգամ նա փոքրիկ երեխայի մասնակցությամբ հրապարակում է արել`գրելով հետևյալը.
«Աննա, իմ սեր»:
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հեռուստաէկրաններին հայտնվեց միանգամից գլխավոր կերպարով ու շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց։ Առաջին հաջողված նախագծին հաջորրեցին կրկին բարձր վարկանիշով սերիալներ ու Ռոմելան դարձավ հայկական սերիալների բավական պահանջված դերասանուհիներից մեկը։
Այս ընթացքում սակայն դերասանուհին բազմիցս քննարկվել է՝ հատկապես համբույրի տեսարաններում հաճախակի նկարահանվելու համար և շատերին է հետաքրքրում նրա ամուսնու արձագանքը՝ թեմայի վերաբերյալ։
Ռոմելան իր տարբեր խաղընկերների հետ ունեցել է համբույրի տեսարան, սակայն մի առիթով նշել էր, որ դա համարձակության հետ կապ չունի.
«Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան կամ դերասանուհի պետք է իր մասնագիտությանը մոտենա ճիշտ կետից և դա համարձակության հարց կամ խնդիր չի։ Այսինքն՝ եթե դու ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն շատ լավ գիտես հետևանքների մասին։ Հայաստանում գուցե դա համարձակություն է, բայց ես իմ տեսակետն եմ ասում որ դա համարձակության խնդիր չի»։