Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ամենաքննարկված մեդիադեմքերից մեկն է հայկական շոուբիզնեսում։
Չնայած նրան, որ Տաթևիկը հարցազրույցների չի մասնակցում և զբաղվում է միայն իր աշխատանքով, միևնույնն է նրա մասին տարատեսակ քննարկումները չեն պակասում։
Գրեթե երկու տարի է, ինչ Տաթևիկը մասնագիտական դադարի մեջ է։
Դերասանուհին հայտնել էր, որ իրեն հանգիստ է պետք և ինքն այժմ իրեն նվիրում է աշխարհը ճանաչելու գործին։
Վերջին ամիսներին, սակայն, ամեն բան կարծես՝ գլխի վայր շրջվեց և Տաթևիկը ամուսնալուծվեց։
Իսկ սթրեսային իրավիճակը հաղթահարելի է աշխատանքով։
Այսօր Տաթևիկը հայտնել է, որ վերսկսում է իր խիտ գրաֆիկով աշխատանքը, և հեռուստադիտողը նրան կրկին կտեսնի նոր հեռուստասերիալում։ Այս լուրը, իհարկե, ուրախացրել է դերասանուհու երկրպագուներին։