Ծանր հիվանդություն, լեյկեմիա… Սուսաննա Պետրոսյանն իր եղբոր` բժիշկների սխալի պատճառով մաhանալու և 17 տարեկանում առանց մայրիկ մնալու մասին

  • Jun 18, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը երգչուհի Սուսաննա Պետրոսյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում երգչուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում եղբոր և մայրիկի անժամանակ մահվան, դրա հետևանքների մասին:

2008 թվականին 17-ամյա Սուսաննան կյանքից ծանր հարված ստացավ: Կորցրեց իր մայրիկին, ում համար դստեր`«Հայ սուպերսթար» նախագծի հաղթանակը նոր կյանք էր:

«Ամեն անգամ, երբ ինձ բեմում էր տեսնում, իմ հաջողությունները նկատում, կարծում եմ իր կյանքը երկարում էր: Այդ շրջանում իր կյանքը երկարել է: Մահվան պատճառը հիվանդությունն էր, որը մենք գիտեինք ու որի հետ քայլ առ քայլ գնում էինք: Դա էր պատճառը, որ մենք գիտակցաբար մոտեցանք այդ պահին:Ծանր զգացողություններ էին, որոնք տարին տարվա վրա առավել խորապես ես զգում:Սպին գնալով մեծանումա: Հիմա, երբ իմ աղջիկն ինձ հարցերա տալիս, ես հասկանում եմ, որ ես ինքս շատ հարցեր տալու կարիք ունեմ իմ մայրիկին: Դրանք աղջկա համար մայրիկի հետ կապ հաստատելու տարիներն էին, ես դա չունեցա: Բացը շատ-շատ մեծ է, տարին տարվա վրա ավելի է մեծանում ու հասկանում եմ, որ շատ պահեր կան, որ եթե մայրիկս լիներ, ամեն բան այլ կլիներ, այլ ավարտ կունենար: Շատ պահեր են լինում, երբ հասկանում ես, որ այս կյանքում մայրիկից կարևոր շատ քիչ բան կա: Կարոտս սփոփում էի մորաքրոջս մեջ, նույն հիվանդությունից ինքն էլի մահացավ: Հիմա սփոփում եմ մյուս մորաքրոջս մեջ, քանի որ շատ նման են: Փառք Աստծո, որ ինքը կա:Ես երախտապարտ եմ հորս, ինքը ուրիշ մարդա, մշտապես փորձել ա և´ հայր, և´ մայր լինել»:

Սուսաննան իրենից մեծ քույր ունի, ով ևս փորձել է իր խորհրդով ու ինքն իրենով լցնել մայրիկի բացը: Սուսաննան ուներ եղբայր, ում մոտ պատահմամբ լեյկեմիա է հայտնաբերվում ու չնայած նրան, որ բժիշկներն ասում էին, որ ամեն բան լավ է, իսկ բուժումը դրական դինամիկա էր տալիս, Սուսաննայի եղբայրը`բժիշկների տված մեծ դեղաչափի պատճառով մահացավ: Մահացավ ոչ իր հիվանդությունից, այլ արյան սեպսիսից: Երգչուհու խոսքով`ինքը շատ է իր հետ կռիվ տալիս, քանի որ ընդամենը 3 ամսում տեղի ունեցավ այն, ինչն անսպասելի էր: Եղբոր մահը ևս երգչուհու խոսքով տարին տարվա վրա ավելի ցավոտ է դարձնում:

«Դժվար է, երբ եղբորս երեխաները չեն հիշում իրենց հայրիկին, հարցեր են տալիս`երբ է գալու պապան, շատ ծանր է հատկապես իր կնոջ, երեխաների և հորս համար: Տղան չի տեսել իր հայրիկին: Ինքս ինձ մեղադրում եմ, որ միասին ավելի շատ չենք եղել, ավելի շատ չենք խոսել: Պետք է գնահատել ամեն վայրկյան: Երբեմն խեղդում է միտքը`ինչու հենց ինքը: Դժվար է…»,- նշեց երգչուհին:

Մեկնաբանություն

Որոնում