Թուրքիայի Չանաքքալե նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, իշխանությունները բացասական հետեւանքների մասին հաղորդումներ չեն ստացել։
«Արտակարգ իրավիճակների վարչության և համապատասխան կառույցների ներկայացուցիչները սկսել են ուսումնասիրել Չանաքքալե նահանգը, որտեղ տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս պահին երկրաշարժի բացասական հետևանքների մասին տեղեկություններ չկան»,- գրել է նախարարը իր X-ում։:
Աղբյուրը գտնվում էր 10,2 կմ խորության վրա: Ցնցումը զգացվել է Չանաքքալեի հարակից գավառներում, ինչպես նաև Ստամբուլում: