1 տարի առաջ դերասանուհի Եվա Բաղդասարյանը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ այն մասին, որ ինքը արդեն մեկ տարի է` ամուսնացել է, սակայն լուրը տևական ժամանակ գաղտնի է պահել:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ Եվան հայտնեց, որ հենց իր կողակիցն էլ պատճառն է իր արտաքնային փոփոխությունների։
Որոշ ժամանակ անց Եվան սկսեց ամուսնու հետ հաճախ հրապարակումներ անել`ցույց տալով իրենք շքեղ հանգիստը, միասին մասնակցած միջոցառումները, վայելքներն ու ճամփորդությունները:
Օրեր առաջ դերասանուհին մեկնել էր ԱՄՆ, որտեղ ինքն ու ամուսինն արդեն օրինական ամուսիններ են դարձել:
StarNews-ը շնորհավորելու նպատակով կապ հաստատեց դերասանուհու հետ, ինչպես նաև փորձեց ստանալ հետևորդներին հետաքրքրող կարևոր հարցի պատասխանը:
Բանն այն է, որ վերջին շրջանում դերասանուհու կազմվածքում կար փոփոխություն և շատերն այս ամենը կապում էին հնարավոր հղիության հետ: Ինչևէ`դերասանուհին մեզ հետ զրույցում հերքեց լուրն ու հավելեց.
«Դեռ ոչ»:
Նշենք, որ վերջերս դերասանուհին իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ նրան հարց էին տվել նաև մայրանալու վերաբերյալ:
«Չե՞ք ուզում երեխա ունենալ»`հարցին դերասանուհին հետևյալ պատասխանն էր տվել.
«Իսկ կա՞ աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ` իր սիրած տղամարդուց:Ուղղակի ամեն ինչ իր ժամանակին»:
StarNews-ը երջանկություն է մաղթում դերասանուհուն: