Օրեր առաջ հայտնել ենք, որ սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի դստեր` Շուշաննայի ծննդյան օրն է:
Այս առիթով երգիչը հրապարակել էր նրա լուսանկարն ու ջերմ շնորհավորանք գրել.
«Մի հրաշք աղջիկ, շնորհավոր ծնունդդ, միշտ մնաս կայտառ, ժիր, աշխույժ, ու մեզ կյանք տվող»,-գրել էր երգիչը:
Երեկ ընտանիքը Ռուսաստանում շքեղ երեկույթ է կազմակերպել, որի համար Գուրգենի կինն ընտրել է Էլզայի թեման ու նշել, որ դուստրը շատ է սիրում այդ հերոսին: Փոքրիկ Շուշաննայի ծննդյան կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: