Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ Մովսես Երեմյանը և Անի Երանյանը ամենասիրված աստղային զույգն էին, որի յուրաքանչյուր նոր լուսանկար անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով։
Մի օր Մովսեսն ու Անին հայտնեցին իրենց բաժանման մասին ու դա ևս մեծ քննարկումների ալիք բարձրացրեց։
Այս բաժանումը քննարկվում է մինչ օրս`չնայած այն հանգամանքին, որ Մովսեսը՝ Անիից բաժանվելուց շատ չանցած, ամուսնացավ։
Ինչևէ, StarNews-ը հայտնել էր, որ Մովսեսի և նրա կնոջ կյանքում այժմ բարդ փուլ է, ավելին` զույգը կարծես ամուսնալուծվել է։
Դերասանը ամիսներ շարունակ ապաակտիվացրել էր իր ինստագրամյան էջում։
Բոլորովին վերջերս նա կրկին ակտիվ է սոցիալական էջերում:
Մենք հայտնել ենք, որ Մովսեսն ու Անին այսօր հետևում են միմիանց ինստագրամյան էջում սա խոսում է այն մասին, որ նրանք ունեն նորմալ հարաբերություններ:
Այս փաստը ենթադրաբար կախված է այն հանգամանքից, որ նրանք երկուսն էլ ԱՄՆ-ում են և ունեն ընկերական ու աշխատանքային նույն շրջապատը։
Մովսեսի և Անիի միմյանց հետևելուց հետո`Աննան հրապարակում է արել ինստագրամյան սթորի բաժնում:
Նա հետևյալն է գրել.
«Էներգիայի լավագույն աղբյուրը երաժշտությունն է»: