Ձեր գովազդն այստեղ

Կատակա… Արամ Մելիքյանը հերքում է կնոջ հղիության մասին հրապարակումը

  • Feb 06, 2025

Շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի ինստագրամյան էջում րոպեներ առաջ հրապարակվեց սթորի, որտեղ բոլորը ուրախությամբ աղաղակում էին: Ահա թե ինչ էր գրել շոումենը` «Երբ իմացանք, որ Լիլուշն էլի բալիկի ա սպասում»:

Սրանից կարճ ժամանակ անց` արդեն զույգին շտապեցին շնորհավորել ընտանիքի սպասվող համալրման առթիվ, սակայն հերթական սթորիով Արամը հերքեց լուրն`ասելով, որ կատակ էր:

«Ժողովուրդ ջան, կատակա, դեռ շուտա»:

Նշենք, որ ընտանիքի փոքրիկը`Տիգրանը, ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել:

Դե իսկ և´ Լիլիթը, և´ Արամը նշել են, որ ապագայում էլի ցանկանում են երեխաներ ունենալ:

Մեկնաբանություն

Որոնում