Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթը այսօր՝ մայիսի 9-ին կհասնի Երևան, որտեղ էլ ժամը 16։00-ին նախատեսված է մեծ հանրահավաք։
StarNews-ը ներկայացրել է այն բոլոր հայտնիներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել նախաձեռնությանը, ոմանք՝ գրառումների ու հրապարակումների տեսքով, մյուսները՝ երթին անմիջական մասնակցությամբ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայտնիները նույնպես ակտիվ էին այս առումով ու պարբերաբար արձագանքում էին Հայաստանում ծավալվող իրադարձություններին։
Եվրոպայի և ԱՄՆ-ի 11 երկրների հայ համայնքները ցույցեր և երթեր կանցկացնեն՝ ի պաշտպանություն Տավուշում սահմանազատման և Ադրբեջանին մի շարք տարածքների հանձնման դեմ պայքարող հայաստանյան ցուցարարների:
«Սփյուռքն աջակցում է Տավուշի պաշտպանության շարժմանը»,- ասվում է «համաեվրոպական մոբիլիզացիայի» մասին ուղերձում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակցող ցույցեր կանցկացվեն նաև Վաշինգտոնում, Բոսթոնում, Դետրոյթում, Չիկագոյում, Ուոթերթաունում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում։
ԱՄՆ-ում բնակվող հայտնիներից մասնակցում են Գայանե Ասլամազյանը, Անդրեն, կինն ու քույրը,Արա Ղազարյանը, Ագնեսա Շահնազարյանն ու ուրիշներ: