«Անnղնաշար, նույն անդուր դեմքն ես». տեսեք`ինչպեն են վիրավորել Գայանե Ասլամազյանին

  • Jul 12, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Գայանե Ասլամազյանն այն հայտնիներից է, ով երբեք չի թաքցրել իրեն ուղղված քննադատությունները, անհիմն մեղադրանքներն ու բացասական մեկնաբանությունները, որոնք լինում են համացանցում:

Հերթական անգամ դերասանուհին հրապարակել է իրեն ուղղված մեկնաբանությունը, որտեղ կան վիրավորական խոսքեր:

Դերասանուհուն ուղղված խոսքերը`առանց մեկնաբանության:

Նշենք, որ վերջերս դերասանուհին խոսել էր  2-րդ անգամ ամուսնալուծվելու մասին․

<<Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին, որքան էլ կայացած լինի, ասի, որ ինքնաբավ է, իր կյանքում ամեն ինչ կա, այնուամենայնիվ ուզում է ունենալ ընտանիք, ընտանեկան ջերմություն և այլն։ Այո, ուզում էի ընտանիք կազմել, բայց այդպես էլ չամուսնացանք, մենք իրարից արդեն 1 տարի առանձին էինք ապրում, երբ եղավ նրա ձերբակալման պատմությունը։ Բայց կարևոր չէի համարում հայտնելը, որ գիտեք ես բաժանվել եմ, տղայիս հետ եմ ապրում։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ, փորձում էին ինչ որ ձևով այդ թեմաներն ինձ հետ կապել, բայց ոչ, ես կապ չունեմ։Ես իր հետ շատ լավ, ջերմ օրեր եմ ունեցել, երևի մեծ էինք, էդ տարիքում դժվար է, կային անհամատեղելի բաներ,որ ընթացքում նկատեցինք>>։

Գայանեի խոսքով իր նախկին սիրելիի մասին խոսակցությունները և այն, որ նրա ձերբակալությունն ազդել է նաև դերասանուհու վրա, ինքը կարողացել է հաղթահարել, քանի որ որևէ կապ չի ունեցել այդ ժամանակ ամուսնու հետ և ձերբակալման պատճառը հայտնաբերվել է իրենց բաժանումից 1 տարի անց։

Մեկնաբանություն

Որոնում