Արդեն մի քանի օր է՝ երկրում տիրող իրավիճակը քաոսային է և բարդ։ Այս ամենին զուգահեռ՝ կյանքն առաջ է շարժվում, ու կան նախապես պլանավորված գործեր, որոնք չեն հետաձգվում։
Եվ ահա երեկ դերասանուհիներ Ծովինար Մարսիրոսյանն ու Արաքսյա Մելիքյանը մեկնել են Սանկտ Պետերբուրգ։
Նրանք երկուսն էլ մի քանի հրապարակում են տեղադրել իրենց ինստագրամյան էջերում , որոնցից մեկում Ծովինարը նաև գրառում է արել.
«Երանի իմ երկիրն էլ այ էսպես խաղաղ լինի»,- նշել էր դերասանուհին։
Հավելենք նաև, որ Ծովինարն ու Արաքսյան դեռ չեն հայտնել, թե ինչ պատճառով են մեկնել Հայաստանից։