Նարե Գևորգյանի մեծամտությունը սահման չի ճանաչում. տեսեք`ինչ է նա ասել

  • Dec 25, 2023

Երգչուհի Նարե Գևորգյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին ցույց է տալիս իր գործունեությունը, առօրյան, իմչպես նաև պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։

Այս անգամ երգչուհին հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան իր էջում, որտեղ իրենց մի շարք հարցեր են հղել տարբեր հետևորդներ:

Հետևորդներից մեկը Նարեին հաճոյախոսելու համար հետևյալն է գրել`«Երանի այն տղամարդուն, ով կամուսնանա քո հետ», ինչին ի պատասխան երգչուհին, մեղմ ասած,անհամեստություն է արել`գրելով հետևյալը`«Կիսում եմ Ձեր կարծիքը»:

Նարե ջան, գուցե թողնես մենք կամ քո երկրպագուներն այդ կարծիքը կիսեն`նման անհամեստ պատասխանի փոխարեն, այլապես քո արած արտահայտությունն այնքան էլ գեղեցիկ չէ:

Նշենք, որ օրեր առաջ StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մատին նկատելի է եղել նշանադրության մատանի: Հետևորդներից շատերի մոտ սա տպավորություն էր ստեղծել, որ երգչուհին նշանադրվել է:

Մենք փորձեցինք հերքում կամ հաստատում ստանալ հենց երգչուհուց, սակայն նա գերադասեց արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ նման բան չկա:

Մեկնաբանություն

Որոնում