Եվա Բաղդասարյանի և ամուսնու կրքոտ պարը. որքան սիրառատ են նրանք

  • Jun 29, 2024

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, սակայն բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում: Նա հատկապես ցույց է տալիս ամուսնու հետ անցկացրած ժամանակը:

Հերթական հրապարակման մեջ դերասանուհին սիրելիի հետ պարում է, որտեղ երևում է`որքան սիրառատ են նրանք:

Նշենք,որ 1 տարի առաջ դերասանուհի Եվա Բաղդասարյանը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ այն մասին, որ ինքը արդեն մեկ տարի է` ամուսնացել է, սակայն լուրը տևական ժամանակ գաղտնի է պահել:

Իր վերջին հարցազրույցի ժամանակ Եվան հայտնեց, որ հենց իր կողակիցն էլ պատճառն է իր արտաքնային փոփոխությունների։

Որոշ ժամանակ անց Եվան սկսեց ամուսնու հետ հաճախ հրապարակումներ անել`ցույց տալով իրենք շքեղ հանգիստը, միասին մասնակցած միջոցառումները, վայելքներն ու ճամփորդությունները:

Վերջերս էլ դերասանուհին մեկնել էր ԱՄՆ, որտեղ ինքն ու ամուսինն արդեն օրինական ամուսիններ են դարձել:

Մեկնաբանություն

Որոնում