Արցունքներ,լաց ու ափսոսանք`սիրված դերասանուհու ասմունքի ներքո… Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերով

  • Jun 24, 2024

Այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան ծափերով ու արցունքներով ճանապարհեցին նրա հարազատները, կոլեգաները, ուսանողներն ու երկրպագուները:

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

Մեկնաբանություն

Որոնում