Վերջին շրջանում հայկական շոուբիզնեսյան աշխարհում հայտնվեց նոր անուն՝ Տաթև Ասատրյան, ով բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել։
Ռազմիկ Ամյանի հետ կատարած զուգերգերը, կարծես, ամրապնդեցին երգչուհու դիրքը երաժշտական ասպարեզում։
Տաթևին սիրում և հետևում են նրա գործունեությանը:
Երգչուհին բավականին ակտիվ է նաև ինստագրամյան իր էջում: Այսօր նրա ամուսնու ծննդյան օրն է, ինչի առթիվ Տաթևը հուզիչ հրապարակում է արել ու շնորհավորել:
«Բարով ես ծնվել Նարեկս: Ես երջանիկ եմ, որ դու կաս իմ կենսագրության մեջ»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին: