Երեկ տեղեկացրելենք, որ Դավիթ Աֆրիկյանն ու նրա սիրելին`Լինդան, ամիսներ առաջ ամուսնացել են։
Այդ մասին դերասանը հայտնել էր` հարսանիքից բացառիկ կադրեր հրապարակելով.
«Մարմնիս յուրաքանչյուր բջիջ, հաղթական հագուստներով տոնում են իրենց վերածնունդը մարդկանց աշխարհում։ 08.05.2024»
Բացի այդ զույգը խոստացել է էլի հարսանեկան կադրեր հրապարակել, իդկ երեկ ներկայացրել են իրենց քավորն ու քավորկնոջը:
«Աշպարհի ամենալավ քավորն ու քավորկինը»,- նշել է զույգը:
Նշենք, որ Դավիթ Աֆրիկյանը վերջին տարիներին անընդմեջ հեռուստասերիալներում ներկայանում է գլխավոր կերպարով։
Դավիթի դերերը շատ արագ սիրվում են, երբեմն նաև`քննարկվում։ Վերջին ամիսներին դերասանը ստեղծագործական դադարի մեջ է: