Տունը իմն ու հորեղբորս տղայինն է. Վիկ Դարչինյանը`հայրական տան շուրջ ստեղծված խնդրի և համացանցի քննադատության մասին

  • Oct 04, 2024

Վիկ Դարչինյանն այդքան էլ չի սիրում հարցազրույցներ տալ,սակայն օրերս նա «Tete A Tete» հաղորդման հյուրն էր կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի հետ։ StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում Վիկը խոսել է սպորտքձևի ընտրության, կնոջ աշխատանքի, հայրական տան շուրջ ստեղծված խնդրի մասին:

Վիկ Դարչինյանը սկսել է սպորտով զբաղվել Վանաձոր քաղաքում ,երբ դեռ 7-8տարեկան է եղել:

«Այդ թաղամասում միայն բռնցքամարտն էր զարգացած և հորեղբորս տղան էլ եղել է շատ լավ բռնցքամարտիկ։Մեր թաղամասում միայն բոքսն էր .ես գիտեի,որ պետք է բռնցքամարտիկ լինեմ ու շատ հաջողությունների հասնեմ:Ես հավատում էի…»:

    Նշենք նաև ,որ աշխարհի չեմպիոնը մասնակցել է ջութակի դասերի և միայն ջութակը կորցնելուց հետո ավարտվել են դասերը:

Մհերի հարցին ,թէ հատուկ՞ է կորցրել ջութակը, Վիկը գլխով համաձայնության նշան տվեց։

  Դարչինյանը խոսեց նաև իր առաջին ամուսնությունից ունեցած 2 որդիների մասին.

  «Ամեն օր ես իրենց հետ կապի մեջ եմ ,մեկը 9 տարեկան է մյուսը՝16:Մեծ տղաս ընտրել է բռնցքամարտը, 2 տարի ես իրեն մարզում էի։ Նա պետք է լիներ աշխարհի ամենալավ  մարզիկը ՝այդ քաշային կարգում։Հետո, երբ գտնվեցի ուրիշ երկրներում 4-ից 5ամիս, դա պատճառ դարձավ ,որ նա թողի բոքսը և ընտրի «մարտեր առանց կանոնների» սպորտաձևը:Այդ սպորտում ունեցավ մեծ ձեռքբերում, դարձավ Ավստրալիայի չեմպիոն և եթե նա կարողացավ առանց ինձ հասնի այդ արդյունքին, ուրեմն իր մեջ կա այդ ամեն ինչը:

  Պռոֆեսիոնալ  բռնցքամարտիկը կնոջը հանդիպել է «ԵՍ ԿԱՄ» հաղորդման շրջանակներում և արդեն 2տարուց ավել է ՝ինչ բնակվում է Հայաստանում։

Վիկը խոսեց նաև այն մասին, թե  ինչպես է վերաբերում կնոջ աշխատանքին։

  «Ես իր հետ չեմ գնում ,չգիտեմ` ինչ է այնտեղ կատարվում ,բայց իհարկե, լսելով,հեռախոսազանգերով ամեն ինչ հասկանում եմ… Դժվար է։Ինձ համար էլ դժվար է,որ նա այդ ամենի միջով անցնում է ։

  Վիկը խոսեց նաև իր կյանքի Հաղթանակների և պարտությունների մասին. 

«Ես պարտություն ունեցել եմ ,բայց այնպիսի հաղթանակներ եմ ունեցել,որ բոքսի պատմության մեջ հնգյակի մեջ եմ մտել ու այդտեղ արդեն պարտությունները չեն հիշվում։Ես մինչև 2007թվականը պարտություն չեմ ունեցել ու բոլորին համարյա նոկաուտներով էի հաղթում։Իմ առաջին պարտությունը եղավ 2007թ. Ամերիկայում ։Ես աշխարհի չեմպիոն էի ,2գոտի ունեի։Ուրիշ աշխարհի չեմպիոնները ցանկություն չունեին իմ հետ մենամարտելու։Ընտրելով իմ տասնյակից մեկին՝պարտվեցի։Իհարկե պատճառներ էլ կան` ինչու՞ պարտվեցի,բայց դա չի կարևորը:Այդ պարտություններից հետո բոլոր աշխարհի չեմպիոնները ցանկություն էին հայտնում իմ հետ մենամարտել։Ես պատկերացրեցի ,թէ ինչքան եմ «վայր ընկել »,որ ինձանով ցանկանում են «բարձրանալ»։Դրանից հետո 5 մենամարտ ,5 աշխարհի գոտի և 5-ն էլ նոկաուտով հաղթեցի։Պարտությունը պատճառ դարձավ ,որ այդ ամենին հասնեմ: Պետք է ունենաս պարտություն ,որ հաղթանակը գնահատես։ Ես մինչև պարտությունը բոլորին հաղթելով՝հաղթանակի կարևորությունը չէի զգում։Արդեն պարտությունից հետո ՝հենց հաջորդ օրվանից, ես դահլիճում էի ,8-ից 10ժամ ամեն օր պարապում էի»:

    Վիկի ընկերներից  մեկը ՝Արմենը,  ով մշտապես եղել է սպորտային կարիերայի ժամանակ Դարչինյանի կողքին ասել է. «Վիկը ընկերության մեջ էլ է չեմպիոն»:

   Վերջին շրջանում մամուլում  ինֆորմացիա էր հայտնվել ,որտեղ ասվում էր ,որ Վիկ Դարչինյանի հայրական տանից ինչ -որ ընտանիք չէր ցանկանում դուրս գալ,բայց կային բոլոր իրավական փաստաթղթերը ,որ իրենք դա պետք է անեին։Նյութը բուռն քննարկման թեմա էր դարձել: Չեմպիոնը խոսեց այս մասին

  «Տունն իմ ու հորեղբորս տղայինն է։ Հորեղբորս տղան թույլ էր տվել ,որ այդ ընտանիքը ապրի մեր տանը արդեն 10-ից 12տարի։Նրանք տանից դուրս գալ չէին պատրաստվում ,բայց ես արդեն վերադարձել  էի և ցանկանում էի իմ տանը լինել,իմ բակում»:

  Ջավահիրը այս թեմայի մասին խոսելով  հետևյալն ասեց.

«Մեկնաբանություններում հայտնվում էին շատ հետաքրքիր կարծիքներ . «Դե լավ  Վիկ Դարչինյան, ձեռքդ քարի տակ ա՞,էդ մի տունն էլ նվիրի։Եկեք չմոռանանք, որ խոսքը հայրական տան մասին է»:

Մեկնաբանություն

Որոնում