«Հայացք» հաղորդման հյուրն էր Մարջան Ավետիսյանը։
StarNews-ը հետևեց հարցազրույցին։
Խոսելով դերասանի մասնագիտությունից՝ նա անկեղծացավ.
«Հիմա դերասանի մասնագիտությունը շատ ավելի, էդ բառը չեմ սիրում, բայց պիտի ասեմ, էժանացել է։ Ամեն երկրորդը, մարդ ՝առանց նեղացնելու, մտածում է կարելի է մաքուր տեքստ ասել և դրանով արդեն դերասան է։ Դերասանի մասնագիտությունը ծանր հոգեբանական, ֆիզիկական և մտավոր աշխատանք է, որի հերթականությունը չես կարող միջից հանես, իրենք բոլորը իրար հետ են:Հիասթափություններ շատ-շատ եմ ունեցել, բայց հասկանում եմ, որ դրանք իմ հիասթափություններն են։ Իրենք մեղք չունեն, որովհետև սպասելիքն իմն էր ու չի լինում ցավոք սրտի էնպես, որ աշխարհը համապատասխանի մեր երևակայությանը։ Թող մեծամտություն չհնչի, բայց եթե իմ երևակայությանը համապատասխաներ՝ շատ բարոյական աշխարհ կլիներ»։
Ներելու մասին Մարջանը նշեց.
«Մինչև վերջերս շատ դժվար եմ ներել։ Ամենավատ բանը, որ վերջին շրջանում չեմ անում և չեմ անի այլևս, երբ մարդուն զրկում եմ իմ ներկայությունից։ Էտ վատ բանա, բայց դրանով ինքս ինձ եմ պաշտպանում։ Գուցե ժամանակին շատ ավելի մեծ կարծիք ունեի իմ մասին։ Մտածում էի` շատ լավ մարդ եմ, ինձ չի կարելի ցավեցնել։ Ընկերների, հարազատների, բոլորի հետ շատ եմ արել, ինչի համար հիմա ներողություն եմ խնդրում ու փորձում եմ ինքս ինձ ներել»։