Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը բլոգեր Մաշան է: StarNews-ը հետևել է զրույցին:
Հաղորդման ընթացքում վերջինս խոսեց իր բլոգոլորտ մուտք գործելու մասին, պատմեց, որ շատ պատահական է եղել իր մուտքը, բայց ճակատագրական:
Մաշայի խոսքով իր ամուսինը`Նարեկը, չի խոչընդոտել նրա որոշմանն ու հակառակը` օգնել է առաջ գնալ:
«Ամուսինս շատ աջակցող տեսակա, ինձ միշտ ասում էր`աշխատիր ու զբաղվիր էն ամոնով, ինչը քեզ դուր է գալիս: Ինքը մեր ընտանիքում հենց էդ վառ օրինակն է, ով զբաղվում է իր սիրելի աշխատանքով, մինչ գիշե
Մաշան զրույցի ընթացքում պատմեց նաև, որ Նարեկի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին: Նարեկը եղել է նրա դասախոսը, սակայն ի սկզբանե չի համակրել Նարեկին, քանի որ վերջինս բավականին խիստ դասախոս էր:
«Սովորում էի Բրյուսովի լեզվաբանական համալսարանում, բոլորս գիտենք, որ Բրյուսովում մեծամասամբ աղջիկներ են, երբ դասախոսները երիտասարդ տղաներ էին լինում, շատ զիջող էին լինում, բայց Նարեկն էդպիսին չէր, խիստ էր ու ես համակրանք չունեի իր հանդեպ, բայց հետո պարզվում է`ինքն ունեցել է իմ հանդեպ: Կուրսայինների և դիպլոմայինի ժամանակ մտերմացանք, հասկացա, որ սխալ կարծիք եմ կազմել»:
Մաշան պատմեց նաև իր որդու մասին, նրան դաստիարակելու մեթոդների և իր բլոգում այդ մասին ևս խոսելու մասին: