Երգչուհի Սիլվա Հակոբյանը մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում: Սիլվան շատ հաճախ է մասնակցում իր բարեկամների առիթներին, իր երգերով ուրախացնում նրանց, ինչպես նաև իր ուրախությամբ լիարժեք դարձնում նրանց օրը:
Երեկ ևս այդպիսի օր էր: Նշանադրվեց Սիլվայի քույրիկներից մեկը`Ամալյան: Սիլվան մի քանի հրապարակում է արել ու ցույց տվել, թե որքան են ուրախացել, ինչպես նաև կադրեր է ներկայացրել զույգի մատանի դնելու արարողությունից: