Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից, որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար: Իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ջրասուզակները հայտնաբերել են Սևանա լճում ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին: