Այսօր՝ հունիսի 7-ին, տեղի է ունենում երգչուհի Սոնիայի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդգար Ստեփանյանի շքեղ հարսանիքը։
Զույգը նախընտրել է պահել ավանդական հարսանիքի բոլոր տարրերը։ Պարային խմբեր, շոու, շաբաշ ու իհարկե` անակնկալներ։
Հարսանյաց խնջույքի հաղորդավարները Անահիտ Կիրակոսյանն ու Արթուր Բերզյանն են։
Երեկոյի ընթացքում Սոնիան երգ է նվիրել սիրելիին։ Ձեզ ենք ներկայացնում շքեղ հարսանիքից բացառիկ կադրեր: