«Մենաստանի աստղը». ինչպես Եվա Ռիվասը հայտնվեց մենաստանում ու ավարտեց աստղային կարիերան

Հայկական շոուբիզնեսի ամենաբարձրահասակ երգչուհին երկար չմնաց շոուբիզնեսյան բարձունքում։ Եվա Ռիվասի երաժշտական կարիերայի պիկը, թերևս, «Եվրատեսիլ» երգի մրցույթը դարձավ, որտեղ նրա արաբական մելիզմներով հայկական ծիրանի մասին պատմող Apricot stone կատարումը գրավեց 10-րդ հորիզոնականը։ Այդ շրջանում իսկական սկանդալ էր սկսվել Էմմի ու Եվայի միջև, չնայած, սա, արդեն առանձին պատմություն է։ 

«Եվրատեսիլից» հետո երգչուհու կյանքում շատ բան է փոխվել։ Եվան մայրիկին կորցնելուց հետո որոշել էր վերանայել կյանքը ու ինքնակամ գնացել էր մենաստան։ Այժմ երգչուհին հպարտորեն նշում է, որ հրաժավարվել է ծխախոտից, խմիչքից, կալյանից ու փորձում է ավելի պարկեշտ կյանք վարել։ 

Բայց, կարող ենք ասել, որ աստղային կարիդրան Եվայի համար ոչ թե ապագայի ծրագիր է, այլ անցյալի հիշողություն։