Սա պարզապես աբսուրդ է… Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին

StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդման նոր թողարկմանը։
Քննարկման թեմաներից մեկը հայ բարերար՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էր։
Մհերի կարծիքով ի ուրախություն բոլորիս Հայաստանում չափազանց ադեկվատ են վերաբերվում այս թեմային և անկախ քաղաքական հայացքներից մեծամասամբ մարդիկ հասկանում են, որ այս ձերբակալությունը անիմաստ է և ընդամենը քաղաքական հաշվեհարդար.
«Սա պարզապես աբսուրդ է, որ մարդուն կարելի է որակել էնպիսի հանցագործ, ով իրավունք ունի իր ընտանիքի անդամների հետ շփվելու ամիսը ընդամենը 2 անգամ»։
Արա Ղազարյանը թեմայի շուրջ շատ ասելիք ուներ, ուստի նշեց, որ մի հաղորդումը չի բավարարի.
«Էն մարդը ում հրամանով ձերբակալվել և ազգային անվտանգության նկուղում է գտնվում հայ բարերարը գովեստի խոսքերի էր արժանանում Ստեփանակերտում, երբ նույն այդ մարդը՝ վարչապետի աթոռը զբաղեցրած՝ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալության խոսքեր էր շռայլում երկու հանրահայտ բարերարների մասին, մեկը՝ Սամվել Կարապետյանն էր, մյուսը՝ Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը այսօր գտնվում է Բաքվում՝ մեկուսարանում և երկրորդը՝ Սամվել Կարապետյանն է ում այսօր ձերբակալել են։
Այս գործընթացը ծայրից ծայր անօրինական է։ Սա հարվածելու է Հայաստան պետության հեղինակությանը միջազգային ատյաններում։ Այս գործընթացն անպատասխան ու անպատիժ չի մնալու միջազգային դատարանների կողմից»։

















