«Երջանկությունս». Վարդան Սարգսյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

Ամիսներ առաջ հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում հայտնեց,  որ որդի է ունեցել։ Այս լուրը ուրախացրել է Վարդանի երկրպագուներին և ընկերներին։ 

Հաղորդավարը պարբերաբար իր սոցիալական էջերում որդու մասնակցությամբ հրապարակումներ է անում ու պատմում, որ նա դարձել է իր ճամփորդական ընկերը։ Հանգստյան օրերը Վարդանը որդու հետ անցկացրել է Դիլիջանում և կիսվել լուսանկարներով։

«Երջանկությունս։ Բացահայտում ենք Հայաստանը։ Բացահայտում է նաև տղաս։ Աստված իմ, կա՞ արդյոք ավելի մեծ երջանկություն, քան այս պահերն են։ Երևի թե չկա։ Ու վստահեցնում եմ՝ կյանքիս գլխավոր ճամփորդությունը սկսել եմ այն պահին, երբ ձագուկիս եմ գրկել»։