«Մինչև ի մահ հնազանդ եմ». Արուս Տիգրանյանն ու ամուսինը նշում են միության 5 տարին

Այսօր լրագրող Արուս Տիգրանյանը և ամուսինը՝ Հարութը նշում են ամուսնության 5-ամյակը։ Լրագրողը լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Լրացավ մեր ամուսնության 5 ամյակը
Հարսանիքից առաջ էնքան ծանր էի տաունում, որ պետք ա ասեմ «հնազանդ եմ»
Ախր իրոք էդ բառի մեջ ստորադասվելու իմաստ կա
Իսկ մեր ամուսնությունը էնքան ներդաշնակության մասին ա ստացվել, էնքան իրար լրացնելու ու «հերթափոխելու»
Ես երբեք չեմ ձգտել ցույց տալու, թե իդեալական ա իմ կյանքը կամ առավելևս հարաբերությունները, ու դրա հետևից գնալով հաճախ չեմ էլ զգում, որ իսկականից սրանք իմ երազած հարաբերություններն են, էն իդեալականը, որտեղ երկուսով հավասար պատրաստ ենք աշխատել, վիզ դնել ու մարդա մի քայլ ետ գնալ, երբ ճգնաժամեր են սկսվում
Արդյունքում էսօր ետ եմ նայում ու հուզվում էն մտքից, որ էս 5 տարիներին ավելի ա թանձրացել, խտացել ու իմաստավորվել իմ սերը իմ կյանքի կտոր մարդու նկատմամբ
Ու գիտեմ, որ դժվար պահեր, կռիվներ ու նեղսրտումներ գալու են, բայց համ էլ գիտեմ, որ մենք դա էլ ենք լուծելու միասին
Անսահման երջանիկ եմ, որ ինձ ա ընտրել Հարութը, ու հա պատրաստ եմ ասել, որ մինչև ի մահ հնազանդ եմ»։




















