«Մարդ, ումից խորհուրդ եմ հարցնում և կիսվում ամենածանր ապրումներիս մասին». Նազիկ Ավդալյանի նոր հրապարակումը որդու հետ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հատկապես վերջին տարիներին շատ ակտիվ է իր սոցիալական էջերում։
Երեկ Նազիկ Ավդալյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել ու ջերմ գրառում կատարել.
«Իմ կյանքի ամենագեղեցիկ մասը, իմ ամենալավ ընկերն ու գժություններիս գործընկերը, կյանքիս ամենագեղեցիկ փոթորիկը։ Մարդ, ով ամեն օր ինձ սովորեցնում է սիրել առավել անկեղծ ու անշահախնդիր։
Ում վստահում եմ ամեն ինչ, ումից խորհուրդ եմ հարցնում և կիսվում ամենածանր ապրումներիս մասին։ Մարդ ով ինձ ոգեշնչում է, երբ դրա կարիքն այնքա՜ն ունեմ։ Թող, որ քո այդ պարզ, մաքուր ու չարաճճի հոգին երբեք ոչինչ ու ոչ ոք չկարողանա պղտորել»։

















