Ինչու Էվելինան ու Լևոնը երեխա չեն ունենում. Էվելինան հայտնել է պատճառը. մանրամասներ

Վերջին շրջանում շոուբիզնեսի ամենաշատ քննարկվող զույգերից են Լևոն Մկրտչյանը և Էվելինա Ստեփանյանը։ Ամիսներ առաջ տեղի ունեցած նրանց հարսանիքը համացանցի թիվ մեկ քննարկման առարկան էր դարձել։

Սակայն այժմ Լևոնի և Էվելինայի լսարանին մեկ այլ հարց է հետաքրքիրում։ Չե՞ն պատրաստվում ծնողներ դառնալ։ Էվելինան իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ է սիրում երեխաներին և իրեն պատկերացնում է մայրիկի կարգավիճակում։

Սակայն անդրադարձ էր կատարել նաև իր՝ մայրանալու հետ կապված վախերին՝ նշելով՝ դա խելագարվելու աստիճան բարդ է։ Թեև իր վախերին՝ Էվելինան ընդգծել էր, որ այդ հարցում ամեն ինչ թողնելու է Աստծո կամքին։