«Ապրես, բալես». ինչպես է Իռա Հարությունյանը գովում Ռոզա Դավթյանին և ինչի համար

Ինչպես արդեն հայտնել ենք, «Վերջին զանգ» սերիալը մոտենում է ավարտին և այս ընթացքում ևս դերասանները շարունակում են պարբերաբար հրապարակումներով հանդես գալ՝ կադրեր ներկայացնելով նկարահանման հրապարակից։

Հերթական անգամ նոր հոլովակ էր հրապարակել դերասանուհի Ռոզա Դավթյանը և ցույց տվել, որ նկարահանման օրվա ավարտին որոշել են անձնակազմով հավաքվել և միասին ընթրել։

Այդ հավաքույթի ընթացքում էլ դերասանուհի Իռա Հարությունյանը գովեստի խոսքեր ր ասել Ռոզային։ Վերջինս էլ, ի պատասխան, գրել է.

«Մեծ պատիվա աշխատել ձեր հետ ու մեծ պատիվա լսել խոսքեր, որոնք ես իմ հետ մինչև վերջ տանելու եմ»։

Տեսանյութը՝ այստեղ