«Էս ինչ ահավորա». Արևիկ Ուդումյանը բողոքում է Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով առաջացած Երևանի օդից

Հոկտեմբերի 10-ի գիշերվանից այրվում է Նուբարաշենի աղբավայրը։ Մինչ այս պահը հրշեջներին չի հաջողվել հրդեհը վերջնական մարել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր առավոտյան ֆերսբուքյան իր էջում գրել էր.
«Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։
Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»։
Բազմաթիվ երևանցիներ ահազանգում են, որ մայրաքաղաքը պատված է ծխով։ Երևանի օդից բողոքող քաղաքացիների թվում է նաև հաղորդավարուհի, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը։
Տեսանյութը՝ այստեղ

















