Զոքանչ և փեսա. ինչպես են Սյուզան Մարգարյանը և Լևոն Քոչարյանը անցկացրել կիրակին

Երգչուհի Սիրուշոյի և ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Արդեն տարիներ շարունակ է, նրանք համարվում են հայ իրականության ամենաօրինակելի և քննարկվող զույգերից մեկը։

Իրենց երրորդ երեխայի՝ Զաբելի ծնունդից հետո, Սիրուշոն առավել հաճախ է սկսել անձնական հրապարակումներով հանդես գալ։ Երգչուհու հրապարակումներին զուգահեռ, ժամանակ առ ժամանակ, թոռնիկների հետ համատեղ լուսանկարներ են ներկայացնում նաև Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը։

Սյուզան Մարգարյանի հերթական հրապարակումը ևս ընտանեկան բնույթ էր կրում։ Նա ցույց էր տվել, որ հանգստյան կիրակին անցկացրել է դստեր ընտանիքի հետ միասին։ Երգչուհին լուսանկարներ էր հրապարակել Լևոն Քոչարյանի և փոքրիկ Զաբելի մասնակցությամբ։