Ինչ հարաբերություններ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու հարսը․ ինչ է պատմում Աննա Ավանեսյանը․մանրամասներ

Հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթը, արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծել են գեղեցիկ և օրինակելի ընտանիք։
Այս ընթացքում նրանք հնարավորինս գաղտնի են պահել իրենց անձնական կյանքը, ընտանեկան հրապարակումներ Աննան չի արել։ Զույգի հարսանյաց արարաողությունը կայացել է 2016 թվականի ապրիլի 2–ին։ Նրանք ունեն 1 որդի՝ Արեգը։
Հարցազրույցներից մեկում Աննան, խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունների մասին, նշել էր, որ դրանք ամենասովորական հարս-սկեսրայր հարաբերությունների նման են․
«Ջերմ, ընտանեկան, ոչ մի բարդություն, նախկինում՝ մինչև Արեգիս ծնունդը, միասին հեռուստացույց էինք դիտում, ինչ-որ սպորտային բաներ էր նա դիտում, որից ես ոչինչ չեմ հասկանում, դա այն պահն էր, երբ ես էլ էի ավարտում օրվա իմ գործերը և ընտանիքի մյուս անդամներն էլ, ու միասին հեռուստացույց էինք նայում, իսկ հիմա որդուս հետ զբոսնելու մենաշնորհը իրեն է տրված, և արդեն այդ ժամանակը Արեգին է պատկանում՝ պապիկի հետ զբոսնելու և շփվելու»,-նշել էր Աննա Ավանեսյանը։

















