«Նա ինձ հարցրեց՝ ես ազա՞տ եմ, թե՞ ոչ»․ Մայա Մարգարյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ շփման և սիրավեպի լուրերի մասին

«Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր երգչուհի Մայա Մարգարյանը։
Starnews-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում նա անկեղծորեն անդրադարձավ թե՛ իր անձնական կյանքին, թե՛ տարիներ շարունակ շրջանառվող ասեկոսեներին՝ կապված Վազգեն Սարգսյանի անվան հետ։

Շատերը ժամանակին խոսում էին Մայա Մարգարյանի և Սպարապետի միջև գոյություն ունեցած սիրավեպի մասին։ Երգչուհին արձագանքեց այդ լուրերին՝ ասելով․

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են այդպիսի խոսակցություններ եղել, որովհետև Սոչիի փառատոնից հետո ինձ հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը արձան հանձնեց՝ խնդրելով այն փոխանցել Վազգեն Սարգսյանին։

Մենք վերադարձանք, և ես երկար ժամանակ չէի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Հետո՝ ինչ-որ մեկի միջոցով, իհարկե, ստացվեց։ Ընդունելություն ինձ տվեցին, երևի հենց դա է դարձել նման խոսակցությունների հիմնական պատճառը։ Նա ինձ հարցրեց՝ ես ազատ եմ, թե ոչ։ Ես ասացի՝ ոչ, և դրանով ամեն ինչ ավարտվեց»,- նշել էր երգչուհին։