«Ես ապտակեցի նրան, որովհետև նա շատ դաժան էր վարվել ինձ հետ». Մայա Մարգարյանը՝ նախկին սիրելիի կողմից բռնnւթյան ենթարկվելու մասին

«Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր երգչուհի Մայա Մարգարյանը։
Starnews-ը հետևեց հաղորդմանը։

Հաղորդման ընթացքում Մայա Մարգարյանը նաև անկեղծացավ իր նախկին պրոդյուսերի՝ միաժամանակ ընտրյալի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։ Երգչուհին պատմեց, որ անցել է հոգեբանական ճնշման և բռնության փուլերով․

«Ես ինձ շատ ճնշված էի զգում։ Գիտեի, որ եթե ինչ-որ մեկն ինձ փորձում է սահմանափակել արվեստի մեջ, իմ մոտ հակառակ ռեակցիա է լինում։ Սկսեցի հիասթափվել։ Շատ ուժեղ հիվանդացա, վատացա։ Ասացի՝ չեմ ուզում էլ շարունակենք, ինչից հետո նա սկսեց խելագար բաներ անել։ Ամեն տեղ ինձ կարողանում էր խայտառակ անել։

Մի անգամ ասաց՝ “Խփիր ինձ, որ հասկանամ՝ էլ չես սիրում, կգնամ”։ Ես ապտակեցի նրան՝ հաճույքով, որովհետև նա շատ դաժան էր վարվել ինձ հետ։ Երբեք չէի մտածի, որ կարող եմ մեկի վրա ձեռք բարձրացնել, բայց այդ պահին ես իսկապես հաճույք ստացա»։