Ինչպես են Տաթև Ասատրյանն ու Նժդեհը երգում միասին․ հուզիչ և էմոցիոնալ կատարում․ Տեսանյութ

Երգչուհի Տաթև Ասատրյանը այս շրջանում ահմերգների նախապատրաստական աշխատանքների մեջ է ու պարբերաբար հետևորդների հետ կիսվում է այդ կադրերով։
Տաթևի հերթական հոլովակը Նժդեհի հետ համատեղ էր։ Նրանք երկուսով կատարում էին Տաթևի նոր երգը։
Տեսանյութը՝ այստեղ
Նշենք, որ ավելի վաղ, խոսելով Նժդեհի հետ կապը պահելու և շփման մասին, Տաթևը նշել էր․
«Մինչև հաղորդմանը մասնակցելը, 3 օր հոնգուր-հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որը ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ, ո տա Աստված՝ այդպես էլ մեծանա։
Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես»,- ասել էր երգչուհին։

















