Մելիքյանների ընտանիքի հետ վեճի լուրերի ֆոնին՝ Էլիզ Մելիքյանը նրանց մասնակցությամբ նոր լուսանկար է տարածել․ ինչ է նա ակնարկում

Էլիզ Մելիքյանի՝ Մելիքյանների տնից հեռանալուց ու առանձին ապրելուց հետո բազմաթիվ քննարկումներ եղան։ Պետք է նշել, որ ամենատարբեր խոսակցություններին նպաստում էին նաև հենց Մելիքյանները։
Նրանք սկզբում աջակցում էին Էլիզին՝ նշելով, որ հարգում են նրա որոշումը։ Բայց հիմա, մանավանդ վերջին շրջանում, նրանց սոցիալական հարթակներից տպավորություն է, թե Էլիզի ու Մելիքյանների միջև ինչ-որ խնդիրներ կան։
Վերջիններս անգամ չէին շնորհավորել Էլիզին տարեդարձի առթիվ՝ սոցիալական հարթակներում։ Նոր համատեղ հրապարակումներ ևս չկան։
Այս իրավիճակում ու նման քննարկումների ֆոնին՝ այսօր Էլիզը ինստագրամյան իր էջի story բաժնում Մելիքյանների հետ համատեղ արխիվային լուսանկարներ է տարածել, որոշ չափով ակնարկելով, որ այս կամ այն խոսակցությունները չափազանցված են կամ անգամ անհիմն։


















