Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ… Ով է Զառա Արամյանի ամուսինը և ինչ էր ասել հաղորդավարուհին նրա մասին

Ինչպես Starnews.am-ը արդեն տեղեկացրել է երեկ կյանքից հեռացել է Զառա Արամյանը։ 55-ամյա հաղորդավարուհու մոտ գրանցվել է ստի կանգ։

Գաղտնիք չէ, որ Զառա Արամյանը տարիներ շարունակ պայքարում էր հիվանդության դեմ, իսկ այդ պայքարում նրա կողքին էր ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը։

Հաղորդավարուհին հաճախ է իր սոցիալական էջերում անդրադարձել ամուսնուն և համատեղ լուսանկարներ հրապարակել։

Վերջին անգամ Զառա Արամյանը գրառում էր արել՝ շնորհավորելով ամուսնու ծննդյան օրը.

«Իմ ապավեն, լավագույն ընկեր, համախոհ ու մեծ սեր։ Միշտ ձեռքս բռնիր, որ …ապրեմ։

Շնորհավոր օրհնյալ ծնունդդ»։