Որքան ջերմ էր խոսում ժամանակին Անահիտ Կիրակոսյանը ամուսնու մասին. Ինչ փոխվե՞ց

Մեկ տարի առաջ «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով անկեղծորեն պատմում էր իր կյանքի ամենահուզիչ ու նշանակալից պատմություններից մեկը։ Նա խոսում էր սիրո, ընտանիքի և այն ճանապարհի մասին, որը միասին անցել են իր ամուսնու՝ Արտակ Սարգսյանի և նրա երեխաների հետ՝ ներկայացնելով մի պատմություն, որը շատերի համար դարձել էր իրական սիրո և ընտանեկան միասնության օրինակ։

Անահիտի և Արտակի ծանոթությունը սկզբում բոլորովին այլ հիմք ուներ․ դերասանուհին նրան դիմել էր իրավաբանական խորհրդատվության համար։ Սակայն այդ, թվում էր՝ սովորական հանդիպումը, շատ արագ վերածվեց գեղեցիկ սիրո պատմության։ Առաջին հանդիպման տպավորությունների ազդեցությամբ Անահիտը ստեղծել էր երգ, որը նվիրել էր իր ապագա ամուսնուն՝ «Երբ»-ը, փոխանցելով իր ապրումները երաժշտության միջոցով։ Երգը լսելուց հետո Արտակ Սարգսյանը, առանց երկմտելու, ասել էր մի նախադասություն, որը հետագայում դարձավ ճակատագրական․
«Դու իմ կինն ես լինելու»։

Սկզբնական շրջանում նրանք հանդիպում էին ծնողներից գաղտնի, իսկ հարաբերությունների զարգացման ընթացքում Անահիտը ծանոթացավ նաև Արտակի երեխաների հետ։ Մի քանի հանդիպումներից հետո, ինչպես հիշում է Անահիտը, երեխաները բռնել էին նրա ձեռքերը և խնդրել դառնալ իրենց մայրը։ Խոսելով սիրո մասին՝ Արտակ Սարգսյանը նշում էր.
«Իրական սերը էն ա, որ դու չես կարա պատասխան տաս՝ ինչը քեզ գրավեց նրա մեջ։ Դու պարզապես տեսնում ես ու հասկանում, որ սա է էն, ինչին դու սպասում էիր»։
«Անահիտը կարողացավ մայր լինել առանց նրանց ծննդաբերելու»,– հպարտությամբ ասում էր նա՝ շեշտելով, որ իրենց ընտանիքը կառուցված է ոչ միայն արյունակցական կապի, այլ վստահության ու գիտակցված ընտրության վրա։


Ավելի ուշ, արդեն «Tete A Tete» հաղորդմանը, դերասանուհին խոսում էր նաև իր ամուսնու նկատմամբ ունեցած մեծ վստահության մասին։ Նա նշում էր, որ Արտակ Սարգսյանը միշտ իր կողքին է եղել, ամեն ինչ արել է, որպեսզի իր կյանքի ճանապարհը դառնա ավելի հեշտ, ապահով ու հանգիստ։ Այդ աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը, ըստ Անահիտի, ամուր հարաբերությունների կարևորագույն հիմքերից էին։
Սակայն ժամանակը ցույց տվեց, որ անգամ ամենախորը զգացմունքներով ու բարձր խոսքերով կառուցված պատմությունները երբեմն ունենում են անսպասելի ավարտ։ Վերջերս դերասանուհին հայտարարեց իր ամուսնալուծության մասին՝ առանց մանրամասների, լուռ ու զուսպ ձևով, ինչը շատերի համար անսպասելի էր։